Թերապիա
Ռևմատիզմ. սեզոնային սրացում

Ռիսկի գործոնները
Ռևմատիզմը մարդկությանը շատ վաղուց է հայտնի: Դեռ հին եգիպտական ձեռագրերում ու Հիպոկրատի աշխատանքներում նկարագրված են եղել այս հիվանդության ախտանիշները: Ռևմատիզմ ասելիս, անմիջապես հիշում ենք` բորբոքում, այտուցված հոդեր և այլն: Սակայն, իրականում այս հիվանդությունն ավելի բազմակողմանի է:
Ռևմատիզմը համակարգային-ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդություն է, որն ախտահարում է սիրտ-անոթային համակարգն ու հոդերը: Հետաքրքիր է, որ կանայք ռևմատիզմով տառապում են մոտ 3 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ, սակայն հասուն տարիքում այս տարբերությունն անհետանում է: Վերջերս երեխաների ու դեռահասների մոտ հաճախացել են ռևմատիզմի դեպքերը, ընդ որում, հիվանդությունը սովորաբար զարգանում է չբուժված ՍՇՎԻ-ից կամ անգինայից հետո:
Ռևմատիզմի առաջացման հիմնական պատճառը ստրեպտակոկային ինֆեկցիան է, որն ախտահարում է ցածր իմունիտետով օրգանիզմը: Ստրեպտակոկով (A խմբի) նման ախտահարումը պատասխանատու է հիվանդության սուր փուլի համար, ռևմատիզմի ձգձգվող դրսևորումների դեպքում առաջին պլան են մղվում տհաճ ախտանիշների ալերգիկ և աուտոիմուն պատճառները: Ապացուցված է նաև, որ որոշ գենետիկական գործոններ կարևոր դեր են կատարում ռևմատիզմի նախահակվածության առումով, ինչն էլ նշանակում է, որ դրանով շատ հաճախ տառապում են նաև հարազատները:
Ախտանիշները
Ինչպես նշեցինք, ռևմատիզմն առաջին հերթին ախտահարում է հոդերը և այն անվանում են ռևմատոիդ արթրիտ: Ի դեպ, հոդային խանգարումների մեջ ռևմատոիդ արթրիտն ամենից հաճախ է հանդիպում: Եթե հիվանդոթյունն ընդգրկում է միանգամից մի քանի հոդեր, ապա այն անվանում են պոլիարթրիտ: Հատկապես, խոցելի են սրունքաթաթային և ճաճանչա-դաստակային հոդերը:
Եթե տառապում է միայն մեկ տեսակի հոդը (սովորաբար խոշոր հոդային, օրինակ, ծնկային կամ արմնկային), ապա դա ռևմատոիդ մոնոարթրիտն է: Հետաքրքիր է, որ հոդերը բորբոքվում են համաչափ, այսինքն, երկու վերջույթների վրա միաժամանակ:
Սուր ռևմատոիդ պոլիարթրիտի առաջին ախտանիշներն են հոդերում սաստկացող սուր ցավերը, որոնք ուժեղանում են նույնիսկ ոչ մեծ շարժումների դեպքում: Ցավի պատկերի վրա հոդային և փափուկ հյուսվածքների հատվածներում դրսևորվում են այտուցներ: Ռևմատիզմի սուր փուլը հաճախ ուղեկցվում է մարմնի բարձր ջերմաստիճանով, մինչև 38-40օC և առատ քրտնարտադրությամբ:
Հետաքրքիր է, որ արթրիտի դրսևորումները շատ «թռուցիկ» են. դրանք կարող են որևէ հոդերում արագ անհետանալ և շատ արագ տեղափոխվել դեպի մեկ այլ հոդեր: Բուժման բացակայության դեպքում, ժամանակի ընթացքում ռևմատոիդ արթրիտն ախտահարում է ավելի ու ավելի շատ հոդեր, անցնելով քրոնիկական փուլի: Այդ դեպքում հիվանդների համար բարդանում է շարժվելը, իսկ առավոտյան վերջույթներում կաշկանդվածության զգացողություն է նկատվում:
Ռևմատիզմի դեպքում, արթրիտի հետ մեկտեղ, հնարավոր է ավշահանգույցների մեծացում, նաև ծայրամասային նյարդային համակարգի աշխատանքի խանգարումներ (նևրիտներ): Նման ախտանիշները վկայում են օրգանիզմի ցածր դիմադրողականության և հիվանդության բարձր ակտիվության մասին: Ճիշտ ու ժամանակին բուժման դեպքում տհաճ ախտանիշներն ի վերջո վերանում են:
Ռևմատիզմի առավել վտանգավոր բարդությունը ներքին օրգանների ախտահարումն է` երիկամների, թոքերի և սրտի (միո- և էնդոկարդիտ): Այսպես, ռևմատիզմին բաժին է ընկնում ձեռքբերովի (այսինքն, ծնվելուց անմիջապես հետո) սրտի արատների մոտ 80%-ը: Սրտի մկանների և փականների աշխատանքի խանգարումը հանգեցնում է շնչահեղձության, բարձրացած հաճախասրտության, առիթմիայի, կրծքավանդակում ցավերի:
Դեղորայքային բուժումը
Սուր ռևմատիզմի առաջին ախտանիշների դեպքում ցուցված է անկողնային ռեժիմը և, նույնիսկ, հոսպիտալացումը, որը տևում է մի քանի շաբաթ: Այս ժամանակաընթացքում հատկապես, կարևոր է հետևել բժշկի հանձնարարականներին և պարբերաբար ընդունել դեղպատրաստուկները: Ռևմատիզմի ախտանիշների կասեցման համար, սովորաբար օգտագործում են.
- հակաբորբոքային միջոցներ (ասպիրին, ինդոմետացին, դիկլոֆենակ),
- գլյուկոկորտիկոիդներ (պրեդնիզոլոն, դեկսամետազոն),
- պատրաստուկներ իմունիտետի խթանման համար (գամմա-գլոբուլին, գիստոգլոբուլին):

Մեդ-Պրակտիկ
14.11.2013
Հարգելի Աննա, մաղթում ենք առողջություն և բարին Ձեզ հետ:




Աննա
13.11.2013




Մեդ-Պրակտիկ
11.11.2013
Հարգելի Աննա, չնայած նրան, որ մարնի ջերմաստիճանի բարձրացումը, որպես կանոն, օրգանիզմի պայքարն է արտաքին գործոնների դեմ, որտեղ առյուծի բաժինը միկրոբների և վիրուսների դեմ պայքարինն է, կարևոր դեր ունեն նաև ժառանգական գործոնն ու իմուն համակարգի «պատրաստակամության» չափը: Դա է պատճառր, որ մարդկանց մի մասը հակում ունի բարձր ջերմելու, մյուս մասի մոտ ավելի դժվարությամբ է խաթարվում ջերմակարգավորումը, իսկ կան մարդիկ, ովքեր ջերմելու ժամանակ ջերմ իջեցնող դեղամիջոցներ օգտագործելուց կարող են ընկնել հակառակ վիճակի՝ հիպոթերմիայի մեջ: Եթե Դուք դժվարությամբ եք ջերմում, դա Ձեր օրգանիզմի «բնավորությունն» է: Եվ եթե այն չի սկսում ջերմել բակտերիալ վարակներից, ապա առավել ևս չի ջերմի այնպիսի քրոնիկական վիճակներից, որոնց մասին Դուք գրում եք: Խորհուրդ ենք տալիս հետևողականորեն հետազոտվել՝ պարզելու նկարագրած հիվանդությունների առկայությունն ու ստանալ համապատասխան բուժում, որի պարագայում ջերության առկայությունը կամ բացակայությունը, կարելի է ասել, ունի սուբյեկտիվ նշանակություն:




Աննա
07.11.2013




Մեդ-Պրակտիկ
03.11.2013
Հարգելի ԱՆնա, բարև Ձեզ, նախքան Ձեր հարցին պատասխանելը, խնդրում ենք պարզաբանել, թե ի՞նչ նկատի ունեք, ասելով. «Վերջին 14 տարիների ընթացքում ջերմություն չեմ ունեցել, ի՞նչն է պատճառը»




ANNA
02.11.2013




Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...


Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...


Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...


Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...


Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...


Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...


Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...


Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...


«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...


Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...


Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...


Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...


Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...


Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն